«Իրանը մոտ ժամանակներս Կարմիր ծով կուղարկի իր ռազմանավը: Երկրի արտաքին գործերի նախարարի հաղորդմամբ` այս քայլն ուղղված է իսլամական հանրապետության անվտանգությանն ու շահերի ապահովմանը»,- հայտնում է IRAN.news ռուսական տեղեկատվական գործակալությունը:
Իրանական ԶԼՄ-ները հայտարարել են, որ Թեհրանը մտադիր չէ ագրեսիվ գործողություններ ձեռնարկել որևէ երկրի նկատմամբ, և դա արվում է երկրի ինքնապաշտպանության համար:
Հիշեցնենք, որ օգոստոսին պետական «ՖԱՐՍ» հեռուստաընկերությունը հայտնել էր, թե Թեհրանը մտադիր է իր նավերն ու սուզանավերն ուղարկել Կարմիր ծով: Իրանի ռազմածովային նավատորմի հրամանատար Հաբիբուլա Սայարիի խոսքերով` տարածաշրջան կուղևորվի նավատորմի 15-րդ ստորաբաժանումը, որը բաղկացած է սուզանավերից և ռազմական նավերից:










































