Այսօր ժամը 19.30-ին Մասիս քաղաքից մոտ 7 կմ հարավ տեղի է ունեցել 3,3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է նաև Երևանում, Արտաշատում, Մասիսում: Տվյալները ճշտվում են:
Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկացավ Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Էջմիածնի բնակիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենք էլ են զգացել երկրաժաշը:





































