Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչել է Սիրիայի ազգային անցումային խորհուրդը որպես երկրի օրինական իշխանություն:
«ԱԱԽ-ն լիակատար աջակցություն է հայտնում Սիրիայի ազգային խորհրդին` որպես Սիրիայի լիիրավ օրինական ղեկավար մարմին»,- մեջբերում է Reuters գործակալությունը Լիբիայի ԱԱԽ հայտարարությունը:
Սիրիայի ԱԱԽ-ն կազմավորվել է հոկտեմբերի 2-ին Ստամբուլում: Խորհրդի կազմի մեջ են մտել գործող նախագահ Բաշար Ալ-Ասադից դժգոհ բոլոր կազմակերպությունները:










































