Friday, 05 06 2026
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է
Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում
14:40
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
14:30
Բրիտանիան և Ֆրանսիան կգլխավորեն Հորմուզի նեղուցի ականազերծման առաքելությունը
«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն
Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո
ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ
Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործը հասել է դատարան
13:30
Իրանի օրենսդիրները դիմել են Խամենեիին ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակելու հարցով. ԶԼՄ-ներ
«Փող պտի տան, 8 միլիոնի տեր եմ սարքել»․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանատուները տվել են ընտրակաշառք․ ՀԿԿ
13:10
ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով

Տիգրան Սարգսյանը հույս ունի հաջորդ տարի Հայաստանում ապահովել 4,2 տոկոս տնտեսական աճ

Սանկտ Պետերբուրգ կատարած այցի շրջանակում վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Եվրասիական տնտեսական ընկերակցության» («ԵվրԱզԷՍ») միջպետական խորհրդի 31-րդ նիստին` կազմակերպության անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների մակարդակով։

Կառավարությունների ղեկավարների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել պատվիրակությունների ընդլայնված կազմով նիստը։ Տ. Սարգսյանը, ներկայացնելով Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես նշել է. «Եթե 2009թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը մեզ հարվածեց շինարարության ոլորտի միջոցով, որտեղ արձանագրվեց 43 տոկոս անկում, ապա այժմ մեզ մտահոգող հիմնական խնդիրը 2012թ. սպասվող հնարավոր ճգնաժամն է: Պետք է հասկանալ, թե ինչպես այն կկարողանա հարվածել մեր տնտեսությանը: Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի և այլ միջազգային կազմակերպությունների հետ տեղի ունեցած մեր խորհրդակցությունները չեն տալիս այն հարցի հստակ պատասխանը, թե համաշխարհային տնտեսության հնարավոր վատթարացումն ինչպես կազդի մեր տնտեսության վրա: Հետաքրքրող հարցերից մեկն այն է, թե հաջորդ տարի կհաջողվի մեզ ապահովել ավելի քան 4 տոկոս տնտեսական աճ: Առաջին հերթին դա կապված է ներդրողների սպասումների և Հայաստան ուղղվող տրանսֆերտների մակարդակի հետ»:

Վարչապետն իր խոսքում մասնավորապես ասել է, որ ծրագրվում է հաջորդ տարի Հայաստանում ապահովել 4,2 տոկոս տնտեսական աճ, իսկ այս տարի կառավարությունն անելու է ամեն ինչ՝ 4,6 տոկոս տնտեսական աճ և 5 տոկոս գնաճի մակարդակ ապահովելու համար:

«Մեզ համար այսօր կարևոր է 2012թ. պետական բյուջեի ամբողջովին ապահովումը, քանի որ մեր առջև դրել ենք բավականին բարձր նիշ, որի համաձայն՝ հարկային մուտքերն այս տարվա համեմատ պետք է ավելացվեն 0,6 տոկոսով: Հայաստանի Հանրապետությունը հետաքրքրված է և ԱՊՀ-ի, և «ԵվրԱզԵս»-ի շրջանակում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացներով: Ստեղծվող համագործակցության նոր հարթակները նոր թափ կհաղորդեն մեր երկրների տնտեսական զարգացման, ինչպես նաև համաշխարհային տնտեսության հնարավոր ռիսկերի հաղթահարման գործում: Մենք պատրաստվում ենք դիմակայել ճգնաժամի նոր ալիքին՝ բյուջետային դեֆիցիտի, գնաճի կրճատման և այլ գործիքակազմով: Միաժամանակ, ակնհայտ է, որ պետք է մտածել նաև նոր գործիքների մասին, որոնք նախկինում չեն օգտագործվել»,- ասել է վարչապետը:

Նիստի օրակարգում ընդգրկված մեկ տասնյակից ավելի հարցերի թվում քննարկվել են նաև համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված «ԵվրԱզԷՍ»-ի անդամ-պետությունների համատեղ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր:

ՀՀ-ն «ԵվրԱզԷՍ»-ի աշխատանքներին մասնակցում է դիտորդի կարգավիճակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում