Մեծ Բրիտանիայում մրցույթ է հայտարարվել «եվրոյի մահվան լավագույն սցենարի համար». Next ռիթեյլերի ղեկավար լորդ Սայմոն Վուլֆսոնը 250 հազար ֆունտ սթեռլինգ մրցանակ է խոստացել այն տնտեսագետին, որը կառաջարկի եվրագոտու անկման առավել «անցավ» ծրագիր: Այս մասին հաղորդում է The Financial Times թերթը
«Այսպիսին է մի շարք կարևոր հարցերի պատասխանների գինը»,- հայտարարել է բրիտանացի ձեռնարկատերը: Նրա կարծիքով` չնայած ֆինանսիստներն ամեն տարի տարբեր առաջարկներ են անում եվրագոտին տնտեսական ճգնաժամից դուրս բերելու համար, այնուամենայնիվ այն հաղթահարելու համար իրական գաղափարներ և քայլեր առայժմ չեն եղել:
Policy Exchange հիմնադրամը պատրաստվում է շուրջ 200 մասնակցության առաջարկներ ուղարկել աշխարհի գլխավոր գիտական ինստիտուտներին: FT-ն նշում է, որ մրցանակ սահմանողները ցանկանում են նախագծի մեջ ներգրավել Նոբելյան մրցանակակիրներ Ջոզեֆ Ստիգլիցի և Փոլ Կրուգմանի մակարդակի մասնագետների:
«Եվրագոտու ոչնչացման» ծրագրի համար հայտերի ներկայացման ժամկետը սահմանված է մինչև 2012թ. հունվարը:









































