Saturday, 06 06 2026
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ
18:50
Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում
Ձերբակալվել է 194 անձ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով
18:30
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով
Վարժական հավաքից խուսափելը պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ. դատախազություն
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն Արտաշատի 100-ից ավելի ընտրողի 100.000-500.000 ՀՀ դրամ ընտրակաշառք է տվել․ ՔԿ
17:50
ԱՄՆ-ն և Իրանը Պարսից ծոցում կրկին փոխանակվել են հարվածներով
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:30
Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Քաղաքական որոշում է հարկավոր. Վ. Խաչատրյան

«2012 թ. բյուջեն ամբիցիաներ չի պարունակում: Հերթական բյուջեն են կազմել` ներկայացնելու համար»,- այսօր ասուլիսում հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը` նշելով որ այս բյուջեի առանձնահատկությունը հարկային եկամուտների 101 մլրդ դրամի ավելացումն է, որը, կարծես թե, լավ է և կնպաստի կյանքի բարելավմանը, բայց իրականում, ըստ նրա՝ սա շատ վտանգավոր նախաձեռնություն է, որ ցուցաբերում է կառավարությունը. «Կառավարությունն այն ծայրից չի սկսել իր գործունեությունը, չի գնահատել տնտեսության պոտենցիալը»:

Վ. Խաչատրյանի խոսքով՝ ստվերը 50-60% է կազմում, և հարկային հավելյալ մուտքերն ապահովելու համար քաղաքական որոշում է հարկավոր, իսկ դրա համար պետք է «Սերժ Սարգսյանը հավաքի օլիգարխներին և ասի, որ վերջ, աշխատում ենք ինվոյսներով»: Ըստ տնտեսագետի՝ առաջանում է լուրջ խնդիր` ում հաշվին պետք է դա արվի` ՓՄՁ-ների՞, որոնք կրկին ենթարկվելու են ճնշումների:

Բանախոսը նշեց, որ մշակվող հարկային փաթեթում առաջին հարվածը հասցվում է բարձր աշխատավարձ ունեցողներին, ավելանում է եկամտահարկը. մինչև 500 հզ. դրամ աշխատավարձի դեպքում՝ 20%, 500-ից ավելիի` 25%, 1 մլնից ավելիի` 30%: Ակցիզային հարկերը պետք է ավելացվեն, ինչը, ըստ Վ. Խաչատրյանի, քաղաքացիներից է գնալու. «Եթե հարկային բեռն ավելանում է, դա ավելանում է նաև մեզ համար` սովորական քաղաքացիներիս»:

Վ.Խաչատրյանի գնահատականով՝ եթե փորձեն այս բյուջեն կատարել, դա շատ լուրջ բացասական ազդեցություն կունենա բիզնեսի վրա: Նախագծով նախատեսվում է 1.5 մլրդ հատկացնել բիզնեսի զարգացմանը, սակայն ավելի լավ կլիներ բիզնեսը թողնել ազատ, որը ինքն իրեն ավելի լավ կզարգանա:

Տնտեսագետը նաև նշեց, որ իշխանությունը տարիներ շարունակ, հատկապես 2008-ից սկսած, ներկայացնում էր տեսլական, որ արտահանմանը միտված քաղաքականություն պետք է վարի. «Կորցրել ենք շուկաներ, հիմա փորձում են վերակագնել: Օրինակ՝ ադամանդի արտադրանքով ՀՀ-ն հայտնի էր աշխարհում, բայց դրամի արժևորման արդյունքում կորցրեցինք դա»: Արտահանմանը միտված քաղաքականությանը, բանախոսի կարծիքով, չի նպաստում ՀՀ-ում վարվող քաղաքականությունը` լուծված չէ մրցակցության խնդիրը: Միջազգային կառույցների զեկույցներում միշտ նշվում է ՀՀ-ում կոռուպցիայի բարձր տոկոսը, ստվերային տնտեսությունը, մրցակցության բացակայությունը, օլիգարխիկ տնտեսությունը:

Վ. Խաչատրյանը նկատեց, որ իշխանությունները միշտ ցույց են տալիս տարբեր վարկանիշների դրական կողմերը` մոռանալով բացասականը. Ֆորբսի՝ «Լավագույն երկրները բիզնեսով զբաղվելու համար» վարկանիշում ՀՀ-ում ձեռնարկութուն գրանցելը «լավ» է գնահատվել, բայց կոռուպցիայի մասով վերջին 30 երկրների շարքում ենք, այդտեղ են նաև ՌԴ-ն և Ադրբեջանը: Հարկային բեռով 117 տեղում ենք, անձնական ազատության խնդրով` 100-րդ, առևտրի ազատությամբ` 41-րդ տեղում ենք, այն դեպքում, երբ Վրաստանը 6-րդ տեղում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում