ԱՄՆ հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը երկրի նախագահ Բարաք Օբամային մեղադրել է հարկատուներից ստացած գումարները սեփական քաղաքական ամբիցիաների համար օգտագործելու մեջ:
ԱՄՆ նախագահը 2 օր առաջ մեկնել էր ավտոբուսային շրջագայության, որի ընթացքում փորձում էր համոզել ԱՄՆ քաղաքացիներին, թե որքան կարևոր է գործազրկության դեմ օրինագծի ընդունումը:
«Մեզնից ոչ ոք չի տեսել, որ երկրի նախագահը ամերիկացի հարկատուների փողերով այդպիսի բաներով զբաղվի: Դա ճիշտ չէ»,- հայտարարել է Մաքքեյնը:
Սենատորը նշել է, որ շրջագայությունը, անկասկած, Օբամայի նախընտրական քարոզարշավի մի մասն է, և դրա համար անթույլատրելի է ծախսել պետական փողերը: Քննդատության է ենթարկվել անգամ Օբամայի ավտոբուսը. Մաքքեյնը նշել է, որ երբևէ չի տեսել այդքան տձև ավտոբուս:
Օբամայի շրջագայության արժեքը գնահատվում է տասնյակ հազարավոր դոլարներ։ Սպիտակ տունը պնդում է, որ դա պաշտոնական և ոչ թե նախընտրական շրջագայություն է, ուստի ամբողջ ծախսերը պետք է կատարվեն պետության հաշվին:








































