Չնայած մաքուր եկամտի զգալի աճին՝ Apple ընկերության անցյալ ֆինանսական քառորդի արդյունքները 2008 թվից հետո առաջին անգամ ցածր են վերլուծաբանների կանխատեսումներից: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Apple-ի տվյալներով` ընկերության մաքուր եկամուտն աճել է մինչև 6.62 մլրդ դոլար, iPad պլանշետների վաճառքը անցյալ տարվա այս ժամանակաշրջանի համեմատությամբ գործնականում եռապատկվել է. նախորդ 3 ամիսների ընթացքում վաճառվել է Apple-ի ավելի քան 11 մլն պլանշետ:
Սակայն առաջին քառորդի արդյունքները, այնուամենայնիվ, չեն արդարացրել վերլուծաբանների սպասումները: Վերջիններս կանխատեսում էին, որը ընկերության եկամուտը կհասնի մինչև 29.69 մլրդ դոլարի: Apple-ի տվյալներով` ընկերության հասույթը թեև աճել է 39%-ով, այնուամենայնիվ, այդ թվից ցածր է գրեթե 1.5 մլրդ դոլարով` կազմելով ընդամենը 28.27 մլրդ դոլար:







































