Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ երեկ քրդաբնակ Բիթլիսի նահանգում պայթյունն իրականացրել է Թուրքիայում ահաբեկչական հռչակված և արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK)։
Հիշեցնենք, որ ականապատ ճանապարհին պայթել էր հրաձգարանից վերադարձող թուրք ոստիկանների փոխադրամիջոցը։ Այժմ նշվում է, որ այդ պայթյունի հետևանքով զոհվել է 5 ոստիկան, ինչպես նաև 3 քաղաքացի, որից մեկը՝ աղջիկ երեխա։
Իսկ Մարդինում PKK-ի տեղադրած ականի վրա պայթելու հետևանքով վիրավորվել է մեկ զինծառայող։ Բացի այդ, քուրդ զինյալները Թունջելիում ու Դողուբայազեթում գնդակոծել են պարեկություն անող ժանդարմերիայի զինծառայողներին։