Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Ադրբեջանցիները պաշտպանական պատը կառուցում են, որ հետո էլ հարձակվե՞ն, թե՞ քանդեն. քաղաքագետ

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում էական ոչինչ տեղի չի ունենում և այս պահին չի կարող տեղի ունենալ»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ առավել գլոբալ մակարդակով աշխարհում ևս նոր ոչինչ տեղի չի ունենում: «Այնպես որ, էական իրադարձությունների ես չեմ սպասում»,- նկատեց քաղաքագետը:

Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից կառուցվող պաշտպանական պատին` Իսկանդարյանը հռետորական հարց հնչեցրեց. «Պատը կառուցում են, որ հետո էլ հարձակվե՞ն, թե՞ քանդեն այն»: Շարունակելով` Կովկասի ինստիտուտի տնօրենը կասկած հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիան երբևէ կկարողանա զբաղեցնել Ռուսաստանի տեղը:

Կովկասի ինստիտուտի ղեկավարի դիտարկումներով՝ Հայաստանում քաղաքական ուժերի, այդ թվում` կոալիցիոն կուսակցությունների մեջ նորմալ նախընտրական պայքար է սկսվել, միաժամանակ պայքարն, ընտրություններին մոտենալով, ավելի է սրվելու: «Քաղաքական պայքարը նոր, թեժ բան չէ: Պարզապես ակնհայտ է, որ ՀՀԿ-ն փորձելու է հասնել «50+1»-ի: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի` կոալիցիայից դուրս գալուն, կարծում եմ՝ այս պահին դա նրա համար ձեռնտու չէ: Այդ դեպքում նա բավական թվով գործիքներ կկորցնի և ստիպված կլինի որոշակի արդյունքների հասնել հանրահավաքների և այլ գործողությունների արդյունքում: Պարզ է, որ կոալիցիայի ներսում խնդիրներ կան: ԲՀԿ-ն, որի շուրջ այսպիսի ինտրիգ է ծավալվել, ցանկանում է ապագա խորհրդարանում շատ թվով տեղեր ունենալ, և, խնդրելուց բացի, հաճախ ստիպված է լինում սպառնալ: Միաժամանակ, այդ կուսակցությունը դժվար թե կարողանա ավելի շատ ձայներ հավաքել, քան ՀՀԿ-ն»,- նկատեց Իսկանդարյանը:

Քաղաքագետն անհավանական համարեց, որ ԲՀԿ-ն կարող է ինչ-որ պահի միանալ ՀԱԿ-ին. «Ես, օրինակ, չեմ պատկերացնում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկանա խորհրդարանում երկրորդը լինել Գագիկ Ծառուկյանից հետո»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում