Իտալիայում գինու արտադրությունը իջել է վերջին 60 տարիների ընթացքում ռեկորդային ցածր մակարդակի:
Անցյալ տարվա հետ համեմատած `գինու ընդհանուր արտադրությունն ընկել է 14%-ով, «Կյանիտի» և «Բրունելլո» տեսակներինը` 15%-ով, «Բարոլո» տեսակինը` 10%-ով:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, արտադրության ծավալների նվազման պատճառը չոր և շոգ եղանակն է: Բացի այդ, անցյալ տարի ՄԱԿ-ի ծրագրի շրջանակներում ոչնչացվել են շուրջ 9300 հա խաղողի այգիներ: Հատկապես մեծ տարածքով այգիներ են ոչնչացվել Սիցիլիայում, Պերուջայում, Էմիլիա Ռոմանիայում:
ՄԱԿ-ի ծրագիրը հողերն ազատելու դիմաց գումար է առաջարկում այգիների տերերին:











































