Apple ընկերությունը այսօր մի քանի ժամով կփակի իր ֆիրմային խանութները, որպեսզի ընկերության աշխատակիցները կարողանան մասնակցել այսօր նախատեսված՝ Ջոբսի հիշատակի արարողության կորպորատիվ միջոցառմանը:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Apple-ի աշխատակիցները կարող են օնլայն հետևել ընկերության նախկին գլխավոր տնօրենի կյանքին և գործունեությանը նվիրված միջոցառմանը: Արարողությունը տեղի կունենա ընկերության՝ Կուպերտինոյում գտնվող գրասենյակում:
Ավելի վաղ Սթենֆորդի համալսարանում տեղի էր ունեցել Ջոբսի հիշատակի արարողության փակ միջոցառում:








































