Բրիտանացի գիտնականները ստացել են 117 հազար ֆունտ՝ որպես գրանտ, որպեսզի հետազոտեն ստրիպտիզ ակումբների և նմանատիպ այլ վայրերի ազդեցությունը մարդկանց վրա:
«Այս հետազոտությունը հանձնարարված է Կենտի համալսարանից Ֆիլ Հաբբարդին և Լինկոլնի համալսարանից Ռեյչըլ Կոլոզին»,- հաղորդում է Metro-ն:
Բրիտանական իշխանությունների կարծիքով՝ հետազոտությունը կօգնի իրավապահ մարմիններին նման վայրերի բացման արտոնագիր տալիս լինել ավելի իրազեկ:
Մարդկանց վրա սեքսուալ հաճույքների ազդեցության հետազոտությունը կտևի մեկ տարի: Ժամանակին Ֆիլ Հաբբարդը զբաղվել է անբարոյականությանը վերաբերող հարցերի ուսումնասիրությամբ:








































