Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դվութօղլուն Անկարայում հանդիպել է Սիրիայի ընդդիմադիր Ազգային խորհրդի ներկայացուցիչների հետ: Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Դավութօղլուն խորհուրդ է տվել Սիրիայում ժողովրդավարական փոփոխությունների համար պայքարել բացառապես խաղաղ միջոցներով:
«Արաբական երկրների լիգան ջանքեր կգործադրի սիրիական կառավարության և ընդդիմության միջև բանակցություններ անցկացնելու համար»,- հայտարարել է Քաթարի վարչապետ Համադ իբն Ջասիմ Ալ-Տանին, ապա ավելացրել. «Այդ նպատակով արդեն կազմված է Արաբական երկրների լիգայի հատուկ հանձնաժողով՝ Քաթարի ղեկավարությամբ»:
Դամասկոսը բացասական է արձագանքել այս ամենին, հայտարարելով, որ թույլ չի տա ուրիշ երկրներին միջամտել Սիրիայի ներքին գործերին:










































