Monday, 15 06 2026
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը

Ի՞նչն է դրդել ARAY-ի սեփականատիրոջը «ինքնասպանության»

Երեք  օր առաջ «ինքնասպան» եղած ARAY ընկերության սեփականատեր  Արմեն Պետրոսյանի մահվան երեք վարկած է շրջանառվում՝ սպանություն, անբուժելի հիվանդության պատճառով ինքնասպանություն, երրորդ վարկածի համաձայն էլ նա լուրջ խնդիրներ է ունեցել արտասահմանում:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանից փորձեցինք պարզել, թե այս վարկածներից որն է առավել հավանական, ինչին ի պատասխան արձագանքեց. «Այս պահին մի շարք վարկածներ կան, որոնք զուտ նախաքննության գաղտնիքներ են»: Մեր հարցին, թե այս վարկածները ներառվո՞ւմ են դրանց մեջ, ավելացրեց. «Ես չեմ կարող ասել, որովհետև ձեր նշած վարկածները կարծես թե ԶԼՄ-ներինն  են: Նախաքննության մարմինը մի շարք վարկածներ է մշակում, որոնք, քննության շահերից ելնելով, չենք հրապարակում»:

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` 110-րդ հոդվածի 1-ին մասի (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:

Հիշեցնենք, որ ոստիկանության Կոտայքի բաժնում հոկտեմբերի 16-ին, ժամը 13.15-ի սահմաններում, անհայտ քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ Սևան-Երևան մայրուղուց դեպի Գետամեջ գյուղ տանող հողածածկ ճանապարհին կայանված է BMW X-5 մակնիշի ավտոմեքենա, որի մեջ դիակ կա: Ավտոմեքենայի աջ նստատեղին դրված սև կաշվե պայուսակի մեջ հայտնաբերվել է բելգիական արտադրության «Բրաունինգ» տիպի ատրճանակ` 53 փամփուշտներով, իսկ մեքենայի սրահում «ՏՏ» տիպի ատրճանակի կրակված 1 պարկուճ:

Հարկ է նկատել, որ եթե տվյալ դեպքը ինքնասպանություն լիներ, գործ չէր հարուցվի, քանի որ ինքնասպանության դեպքում չկա հանցակազմ, չկա  հանցանք: Քրեական գործ հարուցվում է միայն ինքնասպանության դրդելու դեպքում: Կոտայքի մարզի քննչական բաժնի պետ Վոլոդյա Պապյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ներկա պահին կարող է ասել այն, ինչ հայտնի է: Իսկ մանրամասները պարզելու համար քրեական գործ է հարուցվել, և քննություն է կատարվում: «Այսօր ձեր հարցի պատասխանը, թե որն է եղել ինքնասպանության պատճառը՝ ես չունեմ»,- ասաց Պապյանը:

«Առաջին լրատվական»-ի ոստիկանության մոտ կանգնած աղբյուրի համաձայն` Արմեն Պետրոսյանի մահվան գործով ոստիկանությունում 6-7 վարկած է քննվում, թեև քրեական գործը հարուցվել է «ինքնասպանության հասցնելը» հոդվածով, թեև ոստիկանությունն  առավել հավանական է համարում ինքնասպանության վարկածը:

Հայտնի է նաև, որ այս գործով բերման ենթարկված կամ կասկածյալ չկա:

Նախօրեին, պարզելու համար, թե որքանով է հավանական, որ Արմեն Պետրոսյանը ինքնասպանություն գործած լինի, մենք այցելեցինք նաև Փափազյան փողոցում գտնվող նրա հայրական տուն, որը 2010թ. հունվարի 16-ին ավազակային հարձակման է ենթարկվել: Տանը մարդ չկար, իսկ հարևանները մեզ ասացին, որ Արմենը մի քանի բնակարաններ ունի և վաղուց արդեն այդտեղ չի բնակվում: Հարևանների պատմելով՝ այստեղ բնակվում է նրա տատիկը, որին Արմենը Հայաստանում եղած ժամանակ պարբերաբար այցելել է:

Հարևանների փոխանցմամբ՝ Արմեն Պետրոսյանը հիմնականում Դուբայում է բնակվել, քանի որ «Արայ» ֆիրման այնտեղ է, և միայն վերջերս էր վերադարձել: Նրան ճանաչողները չէին հավատում ինքնասպանության վարկածին, իսկ Արմենի դասընկերուհին մեզ հետ զրույցում պատմեց, որ նա իր մանկության ընկերն է եղել, և նրան լավ ճանաչելով՝ վստահ կարող է ասել, որ Արմենը նման քայլի չէր դիմի: «Միասին նույն բակում ենք մեծացել, միասին ենք սովորել: Շատ լավ ընտանիք էր: Ամուսնացել էր, երեխաներ ուներ: Նա ֆիզմաթ ուղղությունը ընտրեց, եթե չեմ սխալվում: Մաթեմատիկայից շատ ուժեղ էր: Ավարտած, խելոք տղա էր: Նրան ինչ-որ բան դրդել է այդ քայլին, քանի որ նա խելքը գլխին տղա էր, ընտանիք ուներ, երեխաներ ու այդ քայլին չէր գնա: Նույնիսկ չէի հավատում, ասացի մի անգամ էլ լսեմ լուրերով»,- պատմեց դասընկերուհին, որը նախընտրեց չներկայանալ:

Նա նաև նկատեց, որ Արմեն Պետրոսյանը դժվար թե ֆինանսական խնդիրների պատճառով այդ քայլին դիմեր, քանի որ թե՛ Դուբայում, թե՛ Մոսկվայում տարբեր բիզնեսներ ուներ: Իսկ դասընկերուհու մայրն ավելացրեց. «Բոլորին հասնող էր: Այստեղ որ գալիս էր, բակի երեխաներին հյուրասիրում էր, գումար էր տալիս, շատ լավ, ուշադիր տղա էր: Խնդիրներ ունեցողներին օգնում էր: Շատ լավ ընտանիք են»:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում