ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մեզ հետ զրույցում, պատասխանելով Ստեփան Սաֆարյանի հայտարարությունների մասին հարցին, թե Հովիկ Աբրահամյանն ասում էր` «Լեզվի մասին» օրենքը մնում է անձեռնմխելի, բայց այսօր այն փոփոխվում է, եւ արդյոք այդպես չի արժեզրկվում Աբրահամյանը, ասաց. «Քաղաքական շահարկումներ պարունակող հարցերը չեմ մեկնաբանում` որպես Կրթության եւ գիտության նախարար»: Իսկ հանձնաժողովի նիստի ժամանակ եւ՛ նա, եւ՛ հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հայտարարել էին, թե «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններն ընդամենը իրավական գրագետ լուծում տալու համար են: