Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի վրայից հանել են Mediaset հոլդինգի ֆինանսական խարդախությունների մեղադրանքները: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, դատախազության տվյալներով, Բեռլուսկոնիի ընկերությունը բարձր գնով օֆշորային ֆիլմերի միջոցով ձեռք է բերել ֆիլմերի հեռարձակման իրավունք, ինչը հակասում է հարկային օրենսդրությանը: Այսպես, խարդախությունների ճանապարհով իրացվել է շուրջ 35 մլն եվրո, իսկ հարկային խախտումների ծավալը կազմել է շուրջ 8 մլն եվրո: Ինքը վարչապետը, հերքում է իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները:
Այժմ դատարանը մեղադրանք է ներկայացրել Բեռլուսկոնիի որդու` Պիեռ Սիլվիո Բեռլուսկոնիի, Mediaset հոլդինգի տնօրեն Ֆեդելե Կոնֆալոնիերիի և 10 այլ անձնաց դեմ:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին: Դատախազությունը պատրաստվում է բողոքարկել Բեռլուսկոնիի դատավճիռը:








































