83-ամյա կնոջը բռնաբարած դեպքի առիթով քիչ առաջ հարուցվել է քրեական գործ: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց Տավուշի մարզի քննչական բաժնի պետ Վալերի Ղամարյանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 13.00-ին, ոստիկանություն է դիմել Տավուշի մարզի 83-ամյա մի բնակչուհի և հայտնել, որ իրեն բռնաբարել են:
Պարզվել է, որ հոկտեմբերի 16-ին, ժամը 23.00-ի սահմաններում, մի երիտասարդ մտել է տարեց կնոջ տուն, բռնաբարել նրան, ծեծի ենթարկել և պատճառել վնասվածքներ՝ կնոջ հասցեին տալով հայհոյանքներ:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ կնոջը տրվել է դատաբժշկի ուղեգիր, իսկ երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանություն: Կատարվում է նախաքննություն:
Գործը քննող Նոյեմբերյանի քննչական բաժանմունքի քննիչ Աշոտ Ղուշչյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ տատիկը ամուսնացած է եղել, նրան բռնաբարող տղային արդեն ձերբակալել են, կատարվում է քննություն, իսկ ներկա պահին գործի նախաքննությունից ելնելով ավելին ասել չի կարող: Նրանից նաև տեղեկացանք, որ բռնաբարող երիտասարդը ծնվել է 1985 թվականին:








































