Հոկտեմբերի 18-ին`ժամը 04.16-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում այրվում է տուն և ավտոտնակ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.45-ին:
Այրվել են Վ.Ալեքսանյանին պատկանող տան (8×13մ) տանիքը, տանը կից ավտոտնակը (14×4մ) և ներսում կայանված Mitsubishi Pajero մակնիշի 24 ՏՕ 806 պետհամարանիշի «ՎԱԶ-2101» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենաներն` ամբողջությամբ:








































