Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը Եվրոպայի խորհրդի Տեղական ու տարածքային իշխանությունների Կոնգրեսի 21-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 17-ին եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ:
Այցի շրջանակում Տարոն Մարգարյանը` Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցում է ԵԽ Կոնգրեսի Լիագումար նիստերին և հանձնաժողովների աշխատանքներին: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ Երևանի գործընկեր քաղաքների քաղաքապետերի և ԵԽ անդամ մի շարք երկրների պատվիրակությունների անդամների հետ։
Տարոն Մարգարյանը Եվրոպայի խորհրդի Կոնգրեսում քաղաքական մեծամասնության խմբի բյուրոյի, ինչպես նաև Ինստիտուցիոնալ հանձնաժողովի և Տեղական իշխանությունների պալատի անդամ է։







































