Հոկտեմբերի 17-ին`ժամը 11.30-ին ահա¬զանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հովսեփ Էմինի փողոցի թիվ 2/1 շենքի 29-րդ բնակարանի բնակչի ինքնազգացողությունը վատացել է, որի հետևանքով ընկել է բնակարանում և չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հեր-թա¬¬պահ խումբը:
Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը: Հյուրասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերվել է 1939 թվականին ծնված Իզոլդա Սաղոյանը, որին պարամեդիկները ցուցաբերել են առաջին բուժօգնություն:








































