Sunday, 07 06 2026
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ

Շնողում հայտնաբերվել է Ք.ծ.ա. 6-4-րդ հազարամյակի մետաղագործական համալիր

«Շնող գյուղի մոտակայքում կատարված պեղումների արդյունքում բրոնզեդարյան շերտեր են բացվել։ Մոտ մեկ ամիս առաջ հայտնաբերվել է հսկայական պատի մի հատված, որը դեռ չգիտենք` ուր է գնում, քանի որ ամբողջը դեռ չենք բացել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

«Դրա շուրջը կան փոքր-փոքր կառույցներ, ու այդտեղից մեծ քանակությամբ հալոցներ ենք գտել, որոնք նախատեսված են ձուլման գործի համար: Դրա հիման վրա ենթադրում ենք, որ գործ ունենք մետաղաձուլական արտադրական մի համալիրի հետ»,- նշեց նա` հավելելով, որ ուսումնասիրել են հսկայական տարածքի շատ փոքր մասը, և նյութերը դեռ ռեստավրացիոն փուլում են:

Նրա խոսքով` դա վկայում է այն մասին, որ պեղումներն այդտեղ պետք է շարունակվեն, քանի որ մեծ է հավանականությունը, որ այդտեղից «շատ արտառոց մի բան» կհայտնաբերվի: Վերջինս մեզ հետ զրույցում ընդգծեց, որ խոսքը ոչ թե զինագործարան հայտնաբերելու, այլ, ըստ նախնական ենթադրությունների, մետաղագործական համալիրի մասին է: «Այս պահին վերջնական եզրակացություններ կատարելու մասին դեռ վաղ է խոսելը»,- ընդգծեց նա` հավելելով, որ պեղումները կատարվում են մի քանի ուղղություններով: Դրանք թվագրվում են 4-րդ հազարամյակի վերջ, 6-րդ հազարամյակի սկիզբ:

«Պեղումերի արդյունքում բացվել են մեծ քանակությամբ գինու արտադրության միջնադարյան` 11-12-րդ դարերի հնձաններ: Դա վկայում է, որ դրանք ոչ թե մեկի տնային տնտեսության մաս են կազմել, այլ, ըստ երևույթին, եղել են գինու արտադրության համալիրներ։ Հայտնաբերվել են մի քանի տասնյակ երկաթեդարյան դամբարաններ, որոնք թվագրվում են Ք.ծ.ա. 8-9-րդ դարերով, մետաղի բազմաթիվ նմուշներ»,- տեղեկացրեց նա:

Մեզ հետ զրույցում նա նշեց, որ, որքան էլ զարմանալի է, հնձանները հրաշալի են պահպանվել, ինչը վկայում է, որ, Արարատյան դաշտից բացի, մենք Հայաստանի հյուսիսարևելյան հատվածներում ունենք հնձանների մի մեծ քանակություն, որոնք թույլ կտան պատկերացում կազմել մեր միջնադարյան գինեգործության մասին ռեալ նյութերով:

Ողջ պեղումները հովանավորել է «Թեղուտ» ՓԲԸ-ն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում