«168 ժամ»-ի տեղեկություններով` կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել հարկային ոլորտին վերաբերող մոտ երկու տասնյակ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծեր, որոնք կարող են բավականին մեծ աղմուկ բարձրացնել հարկատուների շրջանում։
«Փաթեթը հիմնականում վերաբերում է 2012թ.–ի բյուջեում լրացուցիչ 101 մլրդ դրամ հարկային եկամուտներ հավաքագրելուն։ Այսինքն՝ այդ փոփոխությունները պետք է նպաստեն, որ նախատեսված այդ հարկային լրացուցիչ մուտքերն ապահովվեն։ Մեր տեղեկություններով` կառավարությունն այդ նպատակով ԱԺ–ին առաջարկել է փոփոխել, նաև բարձրացնել մի շարք հարկատեսակների, այդ թվում և՝ ակցիզային հարկի, եկամտահարկի, չի բացառվում՝ նաև պարտադիր սոցապվճարների դրույքաչափերը»,- գրում է թերթը և հավելում.
«Օրինագծերի փաթեթը դեռ չի ընդգրկվել ԱԺ օրակարգում, այն նախնական քննարկման փուլում է, սակայն որոշ տեղեկությունների համաձայն, պատգամավորների մեծ մասը դժգոհ է կառավարության այդ նախաձեռնությունից»։










































