«Ժողովուրդ»-ը գրում է, որ աշնանային զորակոչին ընդառաջ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալություններ են սպասվում: Թերթի հավաստի տեղեկություններով՝ պատճառն այն է, որ զորակոչի ընթացքում կաշառատվությունը մշտապես մեծանում է, և բարձրաստիճան զինվորականներն իրենց գրպանները տռզացնում են՝ հարուստների երեխաներին «հիվանդ ձևակերպելով», իսկ աղքատները, որոնք հաճախ հիվանդ են լինում, ուղարկվում են դիրքեր:
«Բանակում շատացող հանցագործություններն ու իրական ինքնասպանությունները ՊՆ ղեկավարությանը ստիպել են փոխել տարիների արմատացած դրվածքը, որպեսզի բանակ գնան թեկուզ քիչ, բայց որակյալ զինվորներ: Տեսնենք, թե ինչ արդյունք կտա որդեգրված նոր սկզբունքը»,- հավելում է թերթը:









































