Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի տիրույթներում, և այլ կողմերի, այդ թվում՝ Իրանի միջնորդությունը ոչ միայն չի կարելի, այլ նաև հնարավոր չէ: «Առաջին լրատվականի» հետ զրույցում այս մասին հայտարարեց «Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
«Խնդրի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում է, և դա բավարար է»,- ընդգծեց ՀՀԿ փոխնախագահը:
Հիշեցնենք, որ Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը հոկտեմբերի 13-ին Կազանում հայտարարել էր, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանան, Իրանը պատրաստ է ղարաբաղյան վեճի լուծում առաջարկել:
Նա նշել էր, որ Իրանը հանդես է գալիս այդ հարցով բանակցությունների և խորհրդատվությունների շարունակման օգտին և պատրաստ է օգնել լուծել Երևանի ու Բաքվի միջև տարածքային վեճը:
Մեհմանփարասթը նաև ընդգծել էր, որ Իրանն ու Ռուսաստանը տարածաշրջանում հավասարակշռություն պահպանելու համար կարող են նշանակալի դեր ունենալ:







































