Thursday, 11 06 2026
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Սերժ Սարգսյանը «սադրո՞ւմ» է Ծառուկյանին

ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանն այսօր փաստորեն սենսացիոն հայտարարություն է արել՝ կապված իշխող կոալիցիայի հետագա ճակատագրի հետ: Նա, ինչպես հայտնի է, հայտարարել է , որ ուրբաթ օրը ՀՀԿ- գործադիր նիստում քննարկվել է ՀՀ ներքաղաքական իրավիճակին վերբերող մի շարք հարցեր: Դա չի վերբերում միայն կոալիցիային, ԲՀԿ-ին և ՕԵԿ-ին: Բանախոսն ասել է, որ քննարկումը չի ավարտվել և պայմանվորվածություն կա, որ պետք է շարունակվի այս շաբաթ և ընդհնուր որոշում կկայացվի: Հստակ է, որ ՀՀԿ-ն հինգշաբթի օրը կքննարկի կոալիցիայից ԲՀԿ-ի դուրս գալու հարցը: Սա չափազանց հետաքրքրական հայտարարություն է այն առումով, որ ԲՀԿ-ն ինքը հրապարակավ չի հայտարարել կոալիցիայից դուրս գալու մտադրության մասին:

Այսինքն՝ կա՛մ ՀՀԿ-ականն ակամա խոստովանում է, որ իշխանական կուլիսներում այդ հարցը կա, և արդեն իսկ առաջացել է որոշում կայացնելու անհրաժեշտություն, ինչից պետք է եզրակացնել, որ ԲՀԿ-ն հարցը բարձրացրել է ոչ հրապարակայնորեն և ՀՀԿ պատասխանին է սպասում հրապարակայնացնելու համար, կա՛մ էլ ՀՀԿ-ն ինքն է փորձում ԲՀԿ-ին սադրել: Ընդ որում՝ սադրելը այստեղ կարող է ունենալ երկու իմաստ` սադրել հակառակ հայտարարության, թե մենք չենք լքի կոալիցիան, ու այդպիսով ԲՀԿ-ին պահել կոալիցիայում և կապել լրացուցիչ խոսքով, կամ էլ պարզապես սադրել հենց կոալիցիան լքելուն:

Չի բացառվում, որ ՀՀԿ-ի կամ ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանի համար ԲՀԿ-ն ներկայումս առավել օգտակար կարող է լինել ընդդիմադիր դաշտում, ուր, մի կողմից, կլինի բավական կառավարելի ընդդիմություն՝ նկատի ունենալով այդ կուսակցությունում չինովնիկական և գործարարական, ըստ էության, կախյալ ներուժի առկայությունը, մյուս կողմից էլ՝ հանրային որոշակի շրջանակներում ունեցած խարիզմատիկ ազդեցությամբ կարող է զգալի մրցակից լինել ընդդիմադիր դաշտի համար և, այսպես ասած, միջամտել ընդդիմադիր կամ բողոքական ընտրազանգվածի ձայները տնօրինելու մրցակցությանը: Զարմանալի չի լինի, եթե ԲՀԿ-ն այդուհանդերձ դիմադրի այդ տարբերակին և մնա Սերժ Սարգսյանի կողքին, համենայն դեպս՝ դե յուրե:

Բանն այն է, որ ԲՀԿ-ին Սերժ Սարգսյանն, ըստ էության, առաջարկում է «Օրինաց Երկրի» տարբերակը, եթե, իհարկե, խոսքը ՀՀԿ-ի սադրանքի մասին է` Ծառուկյանին մղել կոալիցիայից դուրս գալուն: Այդպիսով ԲՀԿ-ն, դուրս գալով կոալիցիայից, անկախ՝ թե որքան անկեղծ մղումներով կգործի կուսակցությունը կոալիցիայից դուրս, հետո նորից կոալիցիա մտելով՝ հայտնվելու է ՕԵԿ-ի վիճակում, իսկ Գագիկ Ծառուկյանը վերածվելու է Արթուր Բաղդասարյան 2-ի, գուցե նույնիսկ՝ 1-ինի: Այդ իսկ պատճառով, ԲՀԿ-ն ներկայումս կա՛մ պետք է մնա կոալիցիայում, կա՛մ դուրս գալուց հետո այլևս երբեք որևէ հուշագիր չստորագրի Սերժ Սարգսյանի հետ, քանի որ դա կարող է լինել կուսակցության և Գագիկ Ծառուկյանի թե՛ քաղաքական, թե՛ նույնիսկ տնտեսական կարիերայի վերջը, քանի որ նրան զրկելով քաղաքական որոշակի վարկանիշից՝ Սերժ Սարգսյանի թիմը, անկասկած, կարճ ժամանակ անց նրան նաև տնտեսական ռեսուրսներից է զրկելու: Հայաստանի ներքաղաքական գործընթացներում ներկայումս բավական մեծացել է տնտեսական վերաբաժանումների գործոնը այն պարզ պատճառով, որ Հայաստանի տնտեսությունը հայտնվել է բավական սուղ ռեսուրսների պայմաններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում