«Գրավեք Ուոլ Սթրիթը» ակցիայի մասնակիցները, որպես կամավոր հանգանակություն, ստացել են շուրջ 300 հազար դոլար: Ինչպես հաղորդում է բրիտանական The Guardian պարբերականը, կազմակերպության ներկայացուցիչ Բիլլ Դոբսը հայտնել է, որ այդ միջոցները հավաքվել են համացանցում շարժման կայքի միջոցով: Նա ավելացրել է, որ շատ մարդիկ անձամբ գալիս են այգի և գումարն առձեռն փոխանցում ակցիայի մասնակիցներին: Բացի այդ, օրական նրանք ստանում են մոտ 300 ծանրոց, որոնցում լինում են անհրաժեշտ բոլոր հիգիենիկ և բժշկական միջոցները, ինչպես նաև ծածկոցներ, քնապարկեր և բարձեր:
«Մեզ հնարավոր չէ կանգնեցնել: Մենք կարող ենք ուրիշ աշխարհ ստեղծել»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:
Ամբողջ աշխարհում ֆինանսական կառույցների դեմ ցույցերը շարունակվում են արդեն երկրորդ օրը: Ուոլ Սթրիթի «օկուպանտներին» պաշտպանում են Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Ճապոնիայում, Ֆիլիպիններում և Իտալիայում: