Sunday, 07 06 2026
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայ-թուրքական սահմանը չի բացվի մինչև տարեվերջ. փորձագետ

Ադրբեջանական 1news.az-ին տված հարցազրույցի ժամանակ Վուդրո Վիլսոնի կենտրոնի (Վաշինգտոն) խորհրդական Ալեքսանդր Պետերսենն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանային էներգետիկ նախագծերի իրագործմանը.

«Վերջին շրջանում մենք ականատես եղանք Ղարաբաղյան հակամարտության շուրջ բազմաթիվ կտրուկ հայտարարությունների։ Բաքուն ու Երևանը պետք է զգուշավորություն ցուցաբերեն իրենց արտահայտություններում։ Ներկայումս առաջնահերթ է համարվում ուղիղ և կառուցողական երկխոսության անցկացումը։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանին, ապա չեմ կարծում, թե այդ սահմանը կբացվի մինչև տարեվերջ։ Այսօր Անկարան և Երևանը պատրաստ չեն լուծել այդ հարցը։ Մերձեցման վերաբերյալ նրանց մոտեցման մեթոդները բավական տարբեր են։ Եթե Ադրբեջանը սկզբում ներառվեր բանակցային գործընթացի մեջ, ապա դա կարող էր դրականորեն անդրադառնալ տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա։ Հենց դրա բացակայության պատճառով առաջացավ փակուղային իրավիճակ»։

Տարածաշրջանային էներգետիկ նախագծերի հետ կապված՝ Պետերսենը նշել է. «Շատ լավ նորություն է, որ Եվրահանձնաժողովը որոշել է «Անդրկասպյան» գազամուղի շուրջ բանակցություններ վարել Աշխաբադի ու Բաքվի հետ։ Դա թույլ կտա թուրքմենական գազը փոխադրել Եվրոպա։ Դա կարող է նաև հիմք հանդիսանալ Կասպիցի իրավական կարգավիճակի լուծման համար։

Ասում են, թե ԱՄՆ-ը բավականաչափ չի աջակցում Nabucco գազատարի նախագծին, ինչպես որ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղի պարագայում էր, սակայն ԱՄՆ-ի քաղաքականությունն այնպիսին է, որ նա չի աջակցում այս կամ այն կոնկրետ նախագծին։ ԱՄՆ-ը ընդհանուր առմամբ աջակցում է Հարավային էներգետիկ միջանցքին։ Արդյունքում ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրի մշակմամբ զբաղվող կոնսորցիումը կարող է և չընտրել Nabucco-ն։ Դրանով իսկ մենք ականատես կլինենք ավելի փոքրամասշտաբ նախագծի, որին նախապատվություն կտա այդ կոնսորցիումը»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլաևը հայտարարել էր, որ «Շահ Դենիզ» գազային հանքավայրի գազի՝ դեպի Եվրոպա փոխադրման երթուղին հայտնի կդառնա մինչև տարեվերջ.

«Ներկայումս Ադրբեջանը դիտարկում է միջազգային կոնսորցիումների ներկայացրած առաջարկները, որոնք առնչվում են «Շահ Դենիզ» գազային հանքավայրի գազի Եվրոպա փոխադրմանը։ Այդ առաջարկների գնահատականը կպահանջի 15-20 օր»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում