Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը խիստ պատասխան է տվել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային։ Այս մասին Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նիստում հայտարարել է արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։
Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 9 ամսում 11 անգամ զանգահարել է Էրդողանին, որոնցից մեկի ժամանակ էլ կողմերի միջև բանավեճ է ծագել Իրանի և Իսրայելի առնչությամբ։
Հեռախոսազրույցներից մեկում Օբաման Էրդողանին հայտնել է, որ Թուրքիան սխալ քաղաքականություն է վարում Իրանի հանդեպ՝ պաշտպանելով նրան, ինչին ի պատասխան՝ Էրդողանը նշել է. «Ես Իրանին չեմ պաշտպանում, մինչդեռ Դուք դարձել եք Իսրայելի փաստաբանը»։