Հոկտեմբերի 15-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Սիսիանի բաժնի և ՀՀ Բնապահպանության պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի ծառայողները անցկացրած ստուգայցի ընթացքում «Տոլորս» ջրամբարից ապօրինի ձկնորսություն կատարելու կասկածանքով իր «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայով բաժին են բերման ենթարկել 36-ամյա մի տղամարդու:
Ավտոմեքենայի բեռնախցիկից հայտնաբերվել և առգրավվել է «Կարաս» տեսակի 7 ձուկ և 1 ձկնորսական ցանց:
Կատարվում է հետաքննություն:










































