Իրանի արտաքին գործերի նախարարը պաշտոնապես հայտարարել է, որ Իրանը պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին հայտնում է Fars News գործակալությունը:
«Եթե Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեն նախաձեռնությունը, ապա Իրանը պատրաստ է առաջարկել իր օգնությունը խնդրի կարգավորման համար»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Ռամին Մեհմեն Փարաստը՝ Թաթարստանի մայրաքաղաք Կազանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Խոսնակը նշել է, որ Իրանը և Ռուսաստանը տարածաշրջանում հավասարակշռություն պահպանելու համար կարող են ունենալ նշանակալի դեր:
Նա ընդգծել է, որ երկրների միջև սերտ բարեկամությունը և համագործակցությունը ներկայումս շատ կարևոր են:











































