Եռահարկ բնակելի տունը փլվել է Լատվիայի Ումպալե քաղաքում: Մահացել է հինգ մարդ, ևս յոթը վիրավոր են: Տեղի ունեցածի պատճառները ճշտվում են: Այս մասին հաղորդում է РИА Новости-ին:
Փլված աղյուսե տունը կառուցվել էր 1972 թ.: Շինությունը միացված չէր կենտրոնական ջեռուցմանը: Բնակարանները տաքացվում էին վառարաններով և գազով:
Ումպալեն գտնվում է Մալմիլյան շրջանում` Ռիգայից մոտավորապես 150 կիլոմետր հեռավորության վրա:







































