Պենսիլվանիայի արևմուտքում երկու տղամարդ սղոցել են կամուրջը և վաճառել 15,5 տոննա մետաղը 5000 դոլլարով: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Նրանցից մեկը` Բենջամին Արթուր Ջոնսը 24 տարեկան է, իսկ մյուսը նրա եղբայր Ալեքսանդր Ուիլյամս Ջոնսը 25 տարեկան է: Նրանց ներկայացվել է ավազակության և գողության մեղադրանք:
Իրավապահ մարմինների հաղորդմամբ Ալեքսանդր Ջոնսը մետաղի վերամշակման ընկերության աշխատակցին պատմել է, որ նա ունի թույլտվություն կամուրջը սղոցելու համար և նրան է ցույց տվել կամուրջի նկարները:Ընկերության աշխատակիցը ոստիկանություն է զանգել:
Covert’s Crossing Bridge կամուրջը գտնվում է Պիտսբուրգից 60 կիլոմետր հեռավորության վրա: