Ամերիկյան Sonic Youth խմբի մասնակիցներ Թերստոն Մուրը և Կիմ Գորդոնը հայտարարել են ապահարզանի մասին: Այս մասին հաղորդում է Pitchfork-ը: Matador Records-ը, որի հետ խումբը համագործակցում է 2009 թվականից, հայտարարություն է տարածել, որ Մուրի և Գորդոնի ապահարզանը որևէ ազդեցություն չի ունենա խմբի գալիք շրջագայության ժամանակացույցի վրա: Նոյեմբերին սպասվող համերգների ընթացքում Sonic Youth-ը կմասնակցի ամբողջական կազմով:
Ինչպես գրում է NME ամսագիրը, խմբի հետագա ծրագրերը դեռ պարզ չեն, և Մուրի ու Գորդոնի բաժանվելուց հետո խմբի ապագան հարցականի տակ է:
Sonic Youth-ի մասնակիցներ Մուրը և Գորդոնը ամուսնացել էին 1984 թ. և միասին ապրել 27 տարի: Նրանց դուստրն այս տարի 17 տարեկան է դարձել:









































