Միխայիլ Խոդորկովսկին շվեյցարական բանկում հաշիվներ ունի պահած: Այս մասին հաղորդում է գերմանական Sueddeutsche Zeitung թերթը:
Գերմանիայի արդարադատության աշխատակիցները ստուգում են անցկացրել և գտել այն մարդկանց, ովքեր հարկերը չեն մուծել: Նրանք նաև ստուգել են Մյունստեր քաղաքում գտնվող Julius Baer շվեյցարական բանկի մասնաճյուղը և շատ են զարմացել, երբ պարզել են, որ այդ բանկում հաշիվներ ունեն պահած Խոդորկովսկին և նրա ընտանիքի անդամները:
Հաշիվների վրա կա 15-20 միլիոն եվրո: Գերմանիայում արդեն մեկ անգամ քրեական գործ հարուցվել է Խոդորկովսկու դեմ, բայց հայտնի չէ՝ շարունակվո՞ւմ է այն այժմ, թե՞ ոչ:








































