Monday, 15 06 2026
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
17:17
Ճապոնիան պատրաստ է միանալու Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը
Հայաստանից 30 կազմակերպություն Փարիզում մասնակցում է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
17:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի հետ ապագա համաձայնագրի իրականացման համար․ Արաղչի
17:08
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
17:04
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ

Պայքար պատասխանատվության համար

Իրավիճակը իշխանական համակարգում կարծես թե բավական լարված է, ու կարծես թե խորհրդարանի ընտրությանը մոտենալուն զուգահեռ` լարվածությունը կարող է ավելանալ: Դրան զուգահեռ էլ` անկասկած ավելանալու են դատողություններն այն մասին, որ իրականում դա թատրոն է, և որ այդ թատրոնն իշխանությունն ամեն ընտրության փորձում է խաղարկել, որպեսզի մի քիչ էլ դրանով փոշիացնի ընդդիմության ձայները:

Ինչ վերաբերում է խնդրի, այսպես ասած, քաղաքական կողմին, ապա շատերն են փորձում հասկանալ, թե ինչո՞ւ պետք է իշխանության մեջ լինեն այդ աստիճանի հակասություններ: Ինչո՞ւ, օրինակ, պետք է իշխանության ինչ-որ մասը դուրս գա մյուս մասի դեմ, առավել ևս, որ նրանք միասին նույն նավակի մեջ են, նույն շահն ունեն, ունեն իրար միավորող շատ բան` հանցանքից մինչև անվտանգություն: Պարզապես խնդիրն այն է, որ քաղաքականության մասին պատկերացումը թյուր է կամ կիսատ է, կամ թերի է ոչ միայն իշխանական «էլիտայի», այլ նաև մյուս քաղաքական ուժերի զգալի մասի և հանրության մոտ: Այդ պատկերացումը սահմանափակվում է սևի և սպիտակի, չարի ու բարու, լավի ու վատի ծայրահեղ շրջանակում` կամ-կամ:

Քաղաքականությունը հաճախ է բերում կանգնեցնում այդօրինակ վիճակի առաջ, որոշում կայացնելու անհրաժեշտության առաջ` կամ-կամ, բայց ինքը երբեք այդպիսին չէ և կամ-կամ չի հանդուրժում: Քաղաքականությունը բազմաշերտ և բազմաբնույթ շահեր են, նպատակներ, արժեքներ, պատկերացումներ, որոնք ժամանակի անբաժանելի մասն են, որոնք կյանքից, աշխարհից կտրված չեն: Իսկ ժամանակն ու աշխարհը փոխվում են, փոխվում են խնդիրները, նպատակները, մոտեցումները, իրավիճակները:

Հայաստանն այդ փոփոխվող աշխարհի մաս է, և այդ փոփոխությունները չեն կարող ազդեցություն չունենալ թե՛ «էլիտայի» պահվածքի, թե՛ դրա շարժառիթների վրա: Այդ ազդեցությունը միգուցե շատ դանղաղ է, պետության և հասարակության համար նույնիսկ վտանգավորության աստիճանի դանդաղ, բայց այն կա: Ներիշխանական հակասությունները հենց այդ փոփոխությունների արդյունք են կամհետևանք, որովհետև աշխարհում կարծես թե պատասխանատվության մեխանիզմի փոփոխության հարց է դրված գլոբալ քաղաքականության օրակարգում: Կարծես թե փորձ է արվում այդ մեխանիզմի մասնակիցների թիվն ընդլայնել:

Երբ Սերժ Սարգսյանին հրավիրում են Վարշավայում տեղի ունենալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին, որտեղ քննարկվելու է կազմակերպության գործընկերության հայեցակարգը, Հայաստանի իշխանությունը, թերևս, ուրախանում է, որ կա միջազգային քաղաքականության «աստղերի» հետ լուսանկարվելու մի նոր առիթ, գուցե նույնիսկ ինքնագիր վերցնելու հնարավորություն: Բայց նույն իշխանությունը հստակ հասկանում է, որ այդ հրավերները զուտ իր սնափառությունն ու սնապարծությունը բավարարելու համար չեն, այլ հրավիրողներն էլ իրենց նպատակներն ու խնդիրներն ունեն, և գալու է ինչ-որ ժամանակ, որ հարկ է լինելու մեծ աշխարհի պատասխանատվության իր բաժինը ստանձնել: Իսկ պատասխանատվությունը լուրջ բան է, անկախ բաժնեմասից, և առաջին հերթին ենթադրում է պատասխանատվություն այն տարածքում, այն պետության մեջ, որը ներկայացնում ես: Ահա այժմ Հայաստանում լուծվում է այդ պատասխանատվության հարցը:

Կա դե յուրե նախագահ, և կա դե ֆակտո իշխանություն: Այդ հասկացությունների մեջ այսօր կա զգալի անջրպետ, ինչն էլ աշխարհի համար, թերևս, մտահոգություններ է առաջ բերում կամ դեռևս պահպանում է դրանք Հայաստանի ներքին պատասխանատվության մեխանիզմի աշխատանքի առումով: Եվ աշխարհը լուծում է պահանջում, քանի որ ներերկրային գործընթացները չեն կարող շատ հետ մնալ աշխարհում պատասխանատվության նոր մեխանիզմի մշակման գործընթացից:

Բոլորովին այլ խնդիր է, թե ինչ որակի, ինչ բովանդակության և ինչ արժեհամակարգի առանցքով է իրացվելու այդ ներերկրային պատասխանատվությունը Հայաստանում: Դա արդեն ոչ այդքան աշխարհի, որքան Հայաստանի հասարակության խնդիրն է: Ներկայիս այդ որակի պարագան է, որ պատասխանատվության հարցը վերածել է ներիշխանական սրացող հակասությունների, քանի որ իշխանության սեգմենտները իրենք իրենց որակն ամենից լավ գիտեն ու պատկերացնում են, թե առկա որակի պայմաններում ինչ վտանգներով է հղի պատասխանատուների շրջանակից դուրս մնալը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում