Կոսովոյում Անվտանգության միջազգային ուժերի հրամանատար Էրխարդ Դրյուսը պահանջել է վերացնել բոլոր բարիկադները, որոնք գտնվում են Կոսովոյի և Սերբիայի սահմանի «Բրնյակ» և «Յարինյե» անցակետերի մոտ, և ապահովել ազատ երթևեկություն հյուսիսային երկրի հյուսիսային շրջաններում:
Կոսովոյի սերբերը երկու անցակետ են փակել Սերբիայի մոտ գտնվող վարչական սահմանագծի վրա: Դա արվել է որպես բողոք՝ այնտեղ կոսովցի սահմանապահներ ուղարկելու դեմ:
Սեպտեմբերի վերջին ընդհարումների հետևանքով, որոնք տեղ էին ունեցել սերբերի և Կոսովոյի Անվտանգության միջազգային ուժերի զինվորների միջև, այդ շրջանում երկու կողմերից վիրավորվել էր 11 մարդ:








































