Ինչքան էլ անհավանական թվա, բայց Քաբուլում տեղի է ունեցել The Sound Central Asian Modern Music Festival ռոք-փառատոնը: Այս կարգի փառատոն Քաբուլում վերջին անգամ տեղի է ունեցել 1975 թ.: Այստեղ կա մի խումբ, որը նվագում է վատ և ոչ պրոֆեսիոնալ` death metal ոճով: Бэнд-ը, որն իրեն անվանում է District Unknown, կատարել է Մերլին Մենսոնի հանրահայտ Sweet Dreams ստեղծագործությունը:
Քաբուլ են եկել հարևան երկրների երաժշտական խմբերը, ինչպիսին է ուզբեկական Tears of the Sun-ը, որը ելույթ է ունեցել այստեղի գիշերային ակումբներից մեկում:
Աֆղանստանում բնակչության մեծ մասը չէր տեսել այսպիսի համերգ: Այն կազմակերպվել էր ավստրալիացի նկարիչ Տրևիս Բերդի ջանքերով, ով վաղուց էր ուզում նման բան կազմակերպել այս երկրում:







































