Քենիան հայտարարել է, որ իր զինվորները պատրաստ են անցնել Սոմալիի սահմանը, հետևելով նրանց, ովքեր առևանգել են փախստականների համար նախատեսված «Դաադաբ» ճամբարի երկու աշխատակիցներին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Քենիայի ներքին անվտանգության նախարար Ջորջ Սաիտոտին հայտարարել է, որ իր բանակը հետևելու է «Ալ-Շաբաբ» խմբավորման անդամներին, որտեղ ել որ նրանք լինեն:
Խմբավորումը հերքում է, որ իր անդամները կապ ունեն այդ առևանգման հետ:









































