2010թ.-ի հուլիսի 27-ին Տավուշի մարզի զորամասերից մեկում մահացած (ըստ պաշտոնական վարկածի՝ ինքնասպանություն գործած) պայմանագրային զինծառայող 30-ամյա Արտակ Նազարյանի հարազատները բազմիցս հայտարարել են, որ չեն հավատում պաշտոնական` ինքնասպանության վարկածին: Զինծառայողի հարազատները պնդում են, որ Արտակ Նազարյանին սպանել են:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ևս խոստովանել է, որ Արտակ Նազարյանի ինքնասպանության վարկածը հաստատված չէ և քննվում են բոլոր վարկածները:
Պփոխնախարար Վլադիմիր Գասպարյանի հետ հանդիպմանը Արտակ Նազարյանի հարազատները ևս չեն մասնակցել: Նրա մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ բողոքի ակցիաներին մասնակցող 4 մայրերից երեքին ակցիայից անմիջապես առաջ զանգել հրավիրել էին, բայց նրանք չեն գնացել: «Ինձ ընդհանրապես չեն զանգել, բայց որ զանգած էլ լինեին, ես չէի գնա: Ասեմ ինչու, որովհետև բաց նամակ ունեմ զինդատախազին ուղղված, որտեղ այն իրեղեն ապացույցներն են բերված, որ Արտակին սպանել են: Բայց ապարդյուն: Պփոխնախարարի հետ հանդիպել են հավանաբար խամ ծնողները»:









































