Friday, 05 06 2026
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է
Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում
14:40
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
14:30
Բրիտանիան և Ֆրանսիան կգլխավորեն Հորմուզի նեղուցի ականազերծման առաքելությունը
«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն
Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո
ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ
Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործը հասել է դատարան
13:30
Իրանի օրենսդիրները դիմել են Խամենեիին ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակելու հարցով. ԶԼՄ-ներ
«Փող պտի տան, 8 միլիոնի տեր եմ սարքել»․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանատուները տվել են ընտրակաշառք․ ՀԿԿ
13:10
ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը

Թբիլիսիի պատմական կենտրոնում տեղադրվել է «Միմինո» ֆիլմի հերոսների հուշարձանը (տեսանյութ)

News Georgia-ի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան Թբիլիսիի պատմական կենտրոնում՝ Հավլաբար թաղամասում, տեղի է ունեցել «Միմինո» ֆիլմի 3 գլխավոր հերոսների Վախթանգ Կիկաբիձեի (Վալիկո Միզանդարի), Ֆրունզիկ Մկրտչյանի (Ռուբիկ Խաչիկյան) և Եվգենի Լեոնովի (Իվան Վոլոխով) ու ֆիլմի ռեժիսոր Գեորգի Դանելիայի հուշարձանի բացումը։

Հուշարձանի հեղինակ, քանդակագործ և նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի նախագահ Զուրաբ Ծերեթելին հայտնել է, որ շատ է սիրում ֆիլմի կերպարներին, նրանց մտածելակերպը և փորձել է իր քանդակում պահպանել ֆիլմի ոգին։

Այս հուշարձանը ստեղծվել է 4 տարի առաջ՝ 2008 թվականին Մոսկվայում տեղադրվելու համար, սակայն դա այդպես էլ տեղի չի ունեցել։ Բրոնզյա քանդակները ոչ վաղ անցյալում բերվել են Թբիլիսի և անվերադարձ հանձնվել Վրաստանին։

Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել է նաև Վախթանգ Կիկաբիձեն, ով նշել է. «Հուշարձանը կանգնեցվել է հենց այն վայրում, որտեղ որ այն պետք է լիներ, այսինքն՝ այս հին թաղամասում՝ Հավլաբարում։ Ես շատ երջանիկ եմ, որ այսօր այստեղ հավաքվել են այսքան շատ մարդիկ։ Ես ձեզ բոլորիդ շատ եմ սիրում։ Ցավոք, այսօր մեզ հետ չեն Ֆրունզիկ Մկրտչյանը և Եվգենի Լեոնովը»։

Հուշարձանի բացման արարողությանը ներկա է եղել նաև Վրաստանի առաջին տիկին Սանդրա Ռուլովսը, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր Հայաստանից, Բելառուսից, Ուկրաինայից ու Լիտվայից։

Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը հուշարձանի բացման արարողակարգի ժամանակ Վախթանգ Կիկաբիձեին շնորհել է այդ քաղաքի պատվավոր քաղաքացու կարգավիճակ՝ նրա ստեղծագործական արժանիքների ու երկու ժողովուրդների բարեկամության ամրագրման մեջ ունեցած ներդրման համար։

Հիշեցնենք, որ «Միմինո» ֆիլմի 3 գլխավոր հերոսներին նվիրված հուշարձան 4 տարի առաջ բացվել է նաև Սոչիում, իսկ այս տարվա հուլիսին՝ նաև Դիլիջանում։

Ի դեպ, «Միմինո» (բազե) ֆիլմը ստեղծվել է 1978 թվականին և նույն թվականին ԽՍՀՄ կինոթատրոններում հավաքել է 24.4 միլիոն հանդիսատես՝ զբաղեցնելով 17-րդ տեղը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում