«Երկիր»-ը գրում է, որ հոկտեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
«ժամը 16.00-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել Արարատի մարզի Ոսկետապ գյուղի բնակչից, որը հայտնել է, թե գյուղի գերեզմանատան հարևանությամբ գործող էլեկտրաենթակայանի ներսում այրված դիակ կա: Դեպքի վայր մեկնած ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ-քննչական խումբը նշված տեղում հայտնաբերել է երիտասարդ աղջկա դիակ՝ այրված, ածխացած վիճակում»: Այս մասին Արարատի մարզից «Երկիր»-ին հայտնել է ֆոտոլրագրոդ Գագիկ Շամշյանը:
«Քննիչի որոշմամբ` կատարվում է փորձաքննություններ: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն»,- հավելում է թերթը:










































