«Հնէաբանները գտել են ռեկորդային պահպանված դինոզավրի մնացորդներ»,- հայտնում է Der Spiegel-ը: Այդ մասին հայտարարվել է Մյունխենում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Կրաքարի մեջ պահպանվել է դինոզավրի կմախքի 98 տոկոսը: Նրա երկարությունը կենդանության օրոք 72 սմ է եղել: Պլանավորվում է կրաքարը կմախքի հետ միասին թանգարանում ցուցադրության դնել:
Կմախքը գտել են Բավարիայում, այն մինչ այդ պահպանվել է անհատական հավաքածուում: Ավելի ուշ, մեծամողեսը հանձնել են պետությանը: Գիտնականները նշում են, որ քարերի արանքում լինելու հետևանքով կենդանու կմախքը
շատ է սեղմված: Այդ է պատճառը, որ նրա եռաչափ կառուցվածքն ընդհանուր առմամբ չի վերականգնվում:
2011 թվականի սեպտեմբերի կեսերին Science-ում հայտնվել է մի աշխատություն, որտեղ գիտնականները նկարագրել են սաթի մեջ հայտնաբերված փետուրներ: Այդ փետուրները, ամենայն հավանականությամբ, պատկանել են դինոզավրերին: Սաթի նմուշների տարիքը տատանվում է 70-85 միլիոն տարվա միջակայքում:






































