Friday, 26 04 2024
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը

Հայաստանյան կալանավայրերից որոշներում բժիշկներ չկան

Հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում խնդիրները բազմաթիվ են, դրանցից շատերում բուժանձնակազմ ընդհանրապես չկա. «Ծանր հիվանդության հետևանքով պատժից ազատման համակարգի խնդիրները Հայաստանում» զեկույցի ներկայացման ժամանակ այս մասին այսօր հայտարարեց ՔԿՀ-ներում հասարակական դիտորդների խմբի անդամ, բժիշկ Լաուրա Գասպարյանը:

Նրա խոսքով՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում բժիշկ առհասարակ չկա, մյուսներում բացակայում են դատապարտյալների հիվանդության մասին վկայող քարտեր կամ դրանցում չկան համապատասխան գրառումներ: «Մյուս հարցը ՔԿՀ-ներում հետազոտությունների անցկացման խնդիրն է: Հաճախ մեծ դժվարություն է դառնում հետազոտության նպատակով դատապարտյալներին մի քրեակատարողական հիմնարկից մյուսը տեղափոխելը: Մեզ մտահոգում է նաև այն հանգամանքը, որ դատապարտյալների հետ աշխատող միևնույն բժիշկը կարող է երկրորդ անգամ էլ հետազոտություն անցկացնել և տալ նույն եզրակացությունը, ինչ որ առաջին անգամ էր տվել»,- նկատեց մասնագետը` հավելելով, որ որքան էլ հիվանդությունը, ասենք, սրված լինի, նա իր առաջին եզրակացությունն, ամենայն հավանականությամբ, անփոփոխ կթողնի:

Լաուրա Գասպարյանը նշեց նաև, որ ՔԿՀ-ներում աշխատող բժիշկների անբավարար քանակությունը հաճախ հանգեցնում է աշխատանքի անարդյունավետության, հետազոտությունների դանդաղ ընթացքի:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի իրավաբան Արման Զրվանդյանն իր հերթին ավելացրեց, որ իր պրակտիկայում չի հիշում մի դեպք, երբ դատարանի կայացրած վճռի վրա ակնհայտ լինի դատապարտյալի հիվանդության փաստը: «Ոլորտին լուրջ բարեփոխումներ են անհրաժեշտ. Նախ՝ մարդասիրության սկզբունքի ներդրում, այնուհետև՝ հիվանդի ախտորոշում լավագույն մասնագետների կողմից: Մեզ համար անհասկանալի է վարչական աշխատողների վերահսկողությունը բժշկական ախտորոշումների հանդեպ»,- նկատեց Արման Զրվանդյանը:

Քննարկմանը ներկա արդարադատության նախարարության ներկայացուցիչ Նիկոլայ Առուստամյանը իր հերթին չհամաձայնեց բանախոսների կողմից բարձրաձայված գրեթե բոլոր թերացումների հետ: «Ասում եք` պետք է մարդասիրության սկզբունք ներդրվի: Բայց մի՞թե օրենսդիրը նման հնարավորություն արդեն իսկ չի սահմանել»,-հռետորական հարց հնչեցրեց նա:

Առուստամյանի խոսքով, ինքը միաժամանակ չի պնդում, որ ոլորտում խնդիրներ առհասարակ չկան: «Նույնիսկ կասեմ, որ ոլորտում ավելի շատ խնդիրներ կան, քան դուք եք բարձրաձայնում»,- նկատեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում