Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Հոգևոր ընթերցումներ» շարքի 16-րդ հատորը` Շնորհք Պատրիարքի «Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան. «Գունագեղ կիրակիներ և Հոգեգալուստ» աշխատությունը:
Ներկա հատորն ընդգրկում է Կ.Պոլսի պատրիարք երջանկահիշատակ Տ. Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի տոնախոսական երկու` «Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան» և «Գունագեղ կիրակիներ և Հոգեգալուստ» գրքերը:
Աշխատության մեջ Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանն անդրադառնում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Մեծ պահքի և Հինանց շրջանի կիրակիների խորհրդին: Հեղինակը բացատրում է յուրաքանչյուր կիրակիի խորհուրդը` բոլոր կիրակիները դիտարկելով մեկ ամբողջության մեջ:
Գիրքը տպագրվել է Մայր Աթոռի բարերար Սարգիս Պետոյանի մեկենասությամբ:










































