Հոկտեմբերի 13-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս է զանգահարել Էրեբունու համայնքի հոգևոր հովիվը և հայտնել, որ նույն օրը, ժամը 13.00-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում, ապակին կոտրելու միջոցով, Սարյան փողոցի թիվ 3 շենքի դիմաց կայանված, իրեն պատկանող «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են եկեղեցական արծաթյա պարագաներով պայուսակը:
Կատարվում է հետաքննություն: