Friday, 26 04 2024
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև

Էական է, որ Կոնգրեսը գիտակցի նոր գործելաոճի արժեքն ու կարևորությունը

Հայ ազգային կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքներն ավարտված են: Հանրահավաքների շուրջ կարծիքները, վերլուծությունները խիստ տարբեր են, հակասական: Ոմանք ՀԱԿ-ը որպես քաղաքական միավոր ավարտված են համարում, ոմանք գտնում են` դեռ ամեն ինչ առջևում է և վաղ է ենթադրություններ անել, որ այսօր Ազատության հրապարակում բացառապես քաղաքացիական գիտակցություն ունեցող քաղաքացին է:

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, օրինակ, Կոնգրեսին այս ամենում հաղթանակած է համարում, իսկ հանրահավաքներում մարդկանց թվաքանակն էլ` հզոր արդյունք: Այնուամենայնիվ, ինչո՞ւ չստացվեց կամ ի՞նչը չստացվեց… Այս անգամ, թերևս, ամենահետաքրքիրն այն էր, որ շուրջօրյա հանրահավաքների ընթացքում ՀԱԿ մշակութային հանձնաժողովի անդամ, հրապարակախոս Արա Նեդոլյանը, դերասաններ Աշոտ Ադամյանը և Երվանդ Մանարյանը, սոցիոլոգ Գայանե Ղազարյանը ելույթ ունեցան: Հենց նրանցից էլ «Ժամանակ»-ը հետաքրքրվեց` ինչո՞ւ չհաջողվեց հանրահավաքը:

Արա Նեդոլյանը նշեց, թե հատկապես ինչը ստացվեց և ինչը չստացվեց: Նրա խոսքերով` չստացվեց, այո՛, իշխանափոխությունը` երկխոսության ու արտահերթ ընտրությունների միջոցով: Միևնույն ժամանակ, Սահմանադրական, կամ Մշակութային, հեղափոխությունը այս անգամ արդեն սկսեց լուրջ դիտարկվել իբրև Կոնգրեսի առաջնային, գլխավոր նպատակ, և նստացույցային այս փուլը իր մեջ լուրջ շրջադարձ դրսևորեց այդ ուղղությամբ: Պահպանվում է դեռևս որոշ հակասություն Շարժման հրապարակային գործողությունների, այսպես ասած` օպերատիվ-կիրառական, այժմեական նպատակների հասնելուն ուղղված, և ռազմավարական երկարաշունչ, ինքնանպատակ զարգացման միջև: Բացի այդ, գիշերները հրապարակում լուսացնելը լիարժեք ապրելու, սահմանադրական, հեղափոխական մշակույթը զարգացնելու բնականոն ձև է, ուրախության աղբյուր, և մնում է միայն մտածել, պատրաստվել այնպես, որ ժամանակը նստացույցերում ավելի խիտ զբաղված լինի կազմակերպված մտագործունեությամբ, ստեղծագործությամբ, նոր մշակույթի դրսևորմամբ: Արա Նեդոլյանը այս իմաստով անցած նստացույցը բեկում ազդարարող համարեց, և էական է, որ Կոնգրեսը գիտակցի այդ նոր գործելաոճի արժեքն ու կարևորությունը, վճռականորեն գնա հենց դրա համար նախատեսված զանգվածային գործողությունների:

Դերասան Աշոտ Ադամյանը շատ տարօրինակ է համարում այն դիտարկումը, թե հանրահավաքները չհաջողվեցին մարդկանց մոբիլիզացման տեսանկյունից. «Իրենց դիտորդի կարգավիճակ են շնորհել և կողքից նայելով գնահատում են` ստացվե՞ց, թե՞ չստացվեց, կարծես ռինգ է, մյուսները պետք է չորս կողմը նստեն ու նայեն, տաշի-տուշի անեն: Շատ անլուրջ գնահատականների հսկայական հեղեղ է»,- ասաց դերասանը: Իսկ Ազատության հրապարակում նախկին ակտիվության նվազումը դերասանը պայմանավորեց առհասարակ երկրի «սմքելով», հսկայական արտագաղթ է, և այս խնդրով պետք է մտահոգվեն նախագահից մինչև վերջին պաշտոնյան: «Չգիտեմ` ինչ կլինի հետո, բայց այն մարդիկ, ովքեր պայքարում են, մինչև վերջ գնալու են, որ այս երկիրը ի վերջո դառնա երկիր: Պետք է խելք խելքի զարկեն և գտնեն լավագույն տարբերակը»:

Դերասան Երվանդ Մանարյանի կարծիքով` հանրահավաքների չստացվելը երկակի բնույթ ունի` նայած ով ինչ է սպասում, ըստ այդմ` կարող է ասել` ստացվե՞լ է, թե՞ չի ստացվել: «Մենք ժողովրդավարական հասարակություն ենք ուզում կառուցել, ոչ թե իշխանություն ձեռք բերել: Իհարկե, ընդդիմության մեջ բավականին շատ մարդիկ կան, ովքեր ուզում են իշխանություն ձեռք բերել, դա էլ է մոտեցում, բայց մի մասը ուզում է ժողովրդավարական հասարակություն կառուցել, իսկ ժողովրդավարական հասարակություն կառուցելու համար պետք է ժողովրդավարական հասարակության պահանջները կենսագործել»,- հավելեց Երվանդ Մանարյանը` ավելացնելով, որ քաղաքացին պետք է իմանա իր իրավունքները: Քաղաքակիրթ պարտադրելու եղանակը, դերասանի խոսքերով, ամրագրված է մեր Սահմանադրության մեջ, դրանք հանրահավաքներն են, ցույցերը և այլն, իսկ պայքարը նույնիսկ հաջողություններ ձեռք բերելուց հետո պետք է շարունակական լինի, որովհետև դա կյանքի զարկերակն է. «Մենք ուզում ենք մի բան ձեռք բերել, դնել տակներս և ասենք վերջացավ, ամեն ինչ մերն է, այս ամենը մենք ենք ձեռք բերել և ոչ ոքի չենք տա»,- ավելացրեց դերասանը: Երվանդ Մանարյանն այն համոզման է, որ ութօրյա հանրահավաքները երևանյան հանրահավաքներ էին, իշխանության «թեթև ձեռքով» մարզերի ճանապարհները փակ էին, այլապես,- եթե ճանապարհները բաց լինեին,- քառակի շատ կլինեին, և հանրահավաքները բոլորովին ուրիշ մասշտաբներ կունենային: Երվանդ Մանարյանի խոսքերով` պետք է կարողանանք ի մի գալ, սա երկար ժամանակ պահանջող գործընթաց է:

Սոցիոլոգ Գայանե Ղազարյանը , թե ինչու չստացվեց հասարակության մոբիլիզացիան Ազատության հրապարակի ութօրյա հանրահավաքների ընթացքում հարցին պատասխանեց, որ ինքը դեռ չունի հստակ պատասխան և կարծում է` որոշ պատճառներ դեռ վրիպում են իր ուշադրությունից, սակայն կարող է նշել գլխավորները, որոնք մինչ օրս դիտարկել է: Ըստ այդմ` նախ, պետք է խոստովանենք, որ 2008-ի Մարտի 1-ն անթաքույց և խորը վախ մտցրեց հասարակական լայն շերտերում: Եվ եթե նրանց մի մասը հաղթահարեց դա հանրահավաքներին իր մասնակցությունը շարունակելու տեսանկյունից, ապա շուրջօրյա նստացույցը հավանաբար դեռևս հուզական և տագնապային մեծ լիցք էր պարունակում. «Չեմ կարող ասել, որ ինքս տագնապներ չեմ ունեցել և այնտեղ գտնվելուս ժամանակ չեմ պատկերացրել՝ ինչպես առավոտյան կրկին կհարձակվեն քնած մարդկանց վրա և կսպանեն կամ կվիրավորեն, կամ կբանտարկեն: Պարզապես արագորեն վանել եմ ինձանից՝ հասկանալով, որ նման վախերին տուրք տալով՝ մի օր կարելի է տանից անգամ դուրս չգալ»: Գ.Ղազարյանի դիտարկմամբ` միայն Մարտի 1-ի սպանդը բավական էր ռադիկալ քայլերի հարցում հասարակական մոբիլիզացիան կտրուկ նվազեցնելու համար, սակայն մարտի 1-ը միայն սպանդով չէր, որ սահմանափակվեց, այլ նաև տեռորով, պատժով ու բանտարկություններով:

Բացի այդ, սոցիոլոգի կարծիքով` հասարակական մոբիլիզացիայի մեկ այլ խոչընդոտ էր «երրորդ ուժային» ակտիվությունը. խոսքը քաղաքական այն ուժերի մասին է, որոնք ընդդիմադիր դաշտում իրենց դիրքը լեգիտիմացնելու համար ստիպված են (և դա բնական է) «հաղթել» գլխավոր ընդդիմադիր ուժին, որպեսզի դեպի իրենց տրամադրեն ընդդիմադիր զանգվածները: Իսկ դա սովորաբար տեղի է ունենում համապատասխան հռետորաբանության շնորհիվ, որի հիմնական մեխը տվյալ ուժի հանդեպ անվստահություն առաջացնելն է, դավադրաբանական տեսություններ ստեղծելով վարկաբեկելը և այլն: Նման պրոպագանդան, Գ.Ղազարյանի խոսքերով, որքան էլ զարմանալի է, ձեռնտու է հե՛նց իշխանություններին և չէր կարող չանդրադառնալ հասարակության առավել տատանվող շերտերի մոբիլիզացիայի վրա: «Օբյեկտիվ պատճառներից մեկն էլ տրանսպորտային բլոկադան էր, վարչական տեռորը, որոնք միշտ մեկնարկում են հանրահավաքներից առաջ, սակայն, բանն այն է, որ ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ հանգամանքները կարող են լինել բազմաքանակ, մինչդեռ իրական քաղաքական ուժի գլխավոր մտահոգությունը պետք է լինի սեփական դերակատարության կամ այլ կերպ ասած՝ պատասխանատվության փնտրտուքը, քանի որ միայն այդ ասպեկտն է, որ կախված է սեփական ուժերից և հետևաբար՝ ուղղելի է»,-նկատեց սոցիոլոգը:

Այնուամենայնիվ, այս հարցի պատասխանը Գայանե Ղազարյանը գտնում է, որ միանգամից չի կարող տրվել, և կարծում է` սա այն գլխավոր խնդիրն է, որի մասին էլ պետք է ապագայում դեռ մտածել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում