Պաղեստինյան իշխանության ներկայացուցիչ Սաիբ Էրեկաթը հերքել է այն տեղեկությունը, որ մոտ ապագայում Պաղեստինի և Իսրայելի ներկայացուցիչները մտադիր են հանդիպել Հորդանանում՝ խաղաղ բանակցությունները վերականգնելու համար: Այս մասին հաղորդում է mignews.ru կայքը:
Էրեկաթը նշել է, որ այդպիսի բան տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ Իսրայելն ամբողջությամբ դադարեցնի շինարարությունը պաղեստինյան տարածքների վրա:
Հիշեցնենք, որ մինչ այդ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտնել էր, թե իրենք հույս ունեն, որ հոկտեմբերի 23-ին իսրայելցիներն ու պաղեստինցիները նախնական հանդիպում կունենան Հորդանանում: Այս հայտարարության հետ կապված՝ Էրեկաթը նշել է, որ դա չի համապատասխանում իրականությանը: