Քենիայում գտնվող փախստականների համար նախատեսված ճամբարից, որը գտնվում է Սոմալիի սահմանի մոտ, գրոհայինները առևանգել են երկու կին բժշկի, ովքեր հումանիտար օգնություն ցույց տալու համար եկել էին Աֆրիկա՝ Մեծ Բրիտանիայից և Ֆրանսիայից: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Երկրի իշխանությունները հետապնդում են գրոհայիններին՝ պատանդներին ազատ արձակելու համար: «Մենք հետևում են նրանց՝ ցամաքով ու օդով, և փակել ենք սահմանները»,- հայտնել է իշխանության ներկայացուցիչ Լեոն Նյոնգեսը:
Ենթադրվում է, որ առևանգողները սոմալիական «Ալ-Շաբաբ» խմբավորման գրոհայիններն են: Փախստականների համար նախատեսված «Դադաաբ» ճամբարը, որի վրա հարձակվել են գրոհայինները, համարվում է մեծությամբ երրորդը Քենիայում: Այնտեղ տեղավորված է 450 հազար մարդ: