Ինչպես տեղեկացրել էինք սեպտեմբերի 2-ին, Նոյեմբերյանում հերթական սեռական բռնությունն էր կիրառվել։ 17-ամյա անչափահաս աղջկան՝ Լ. Ն.-ին բռնաբարել էին 17-ամյա երեք երիտասարդներ, որոնցից մեկը, ըստ լուրերի, Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի որդին է։ Նշանակվել էին փորձաքննություններ և ՀՀ ՔՕ 138 հոդվածով (բռնաբարություն) գործ էր հարուցվել:
Նոյեմբերյանի քաղաքապետը՝ Վանուշ Ամիրաղյանը, այսօր մեզ հետ զրույցում արձագանքելով այն հարցին, թե ի՞նչ ընթացքի մեջ է գործը՝ նշեց. «Այդ գործը առաջիկայում կփակվի, որովհետև այդտեղ գործ չկար: Այն, ինչ բարձրաձայնել էին՝ այդպիսի բան չկա»: